Կադրեր՝ ուրիշի կնոջը երկար նայելու պատճառով սպանված 17-ամյա տղայի մասնակցությամբ դեպքից (տեսանյութ)

Մանրամասները՝ տեսանյութում
4

Համացանցում կադրեր են տարածվել ուրիշի կնոջը երկար նայելու պատճառով սպանված 17-ամյա տղայի մասնակցությամբ ողբերգական դեպքից, որը տեղի էր ունեցել օրերս Լոռու մարզում:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Սպիտակ քաղաքի գերեզմանատան տարածքում 20-ամյա և 22-ամյա եղբայրներն ու նրանց հորաքրոջ 20-ամյա որդին անձնական հարցերի շուրջ վիճաբանել են համաքաղաքացի 17-ամյա երիտասարդի հետ, որի ընթացքում 22-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 17-ամյա երիտասարդի կրծքավանդակին։ Վեճի պատճառը եղել է 17-ամյա երիտասարդի կողմից 20-ամյա երիտասարդի կնոջը երկար նայելը:

Մարտի 18-ին «Սպիտակ» բժշկական կենտրոնից Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «կենսաբանական մահ, կրծքավանդակի առաջնային պատի ծակած վերք՝ սրտի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 17 տարեկան երիտասարդի դիակը։  

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված անհետաձգելի գործողությունների արդյունքում երեք երիտասարդները հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ժամը 15:35-ին ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժին։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։ Կազմված փաստաթղթերն ու երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին։