ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության մասին գաղտնի նյութերը կհրապարակվեն երեքշաբթի օրը՝ մարտի 18-ին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում Քենեդիի կատարողական արվեստի կենտրոն կատարած այցի ժամանակ։
«Սրան (Քենեդու սպանության մասին տեղեկատվության գաղտնազերծմանը-խմբ․) մարդիկ սպասել են տասնյակ տարիներ։ Փաստաթղթերը կհրապարակվեն վաղը։ Մենք հսկայական քանակությամբ թուղթ ունենք, դուք պետք է շատ կարդաք... մոտ 80 հազար էջ»,- ասել է Թրամփը։ Նա նաև նշել է, որ իր վարչակազմը մտադիր չէ խմբագրել ֆայլերը։
Թրամփը հավելել է, որ նյութերը հրապարակելու իր մտադրության մասին նա հայտարարել է նախընտրական քարոզարշավի ժամանակ։
«Եվ ես խոսքի մարդ եմ»,- վստահեցրել է նախագահը։
1992 թվականից ամերիկյան իշխանությունները աստիճանաբար գաղտնազերծում են նախագահ Քենեդիի սպանության հետաքննության նյութերը։ Այս մասին հրամանագիր է արձակել Միացյալ Նահանգների նախագահը։ Այսպես, 2023 թվականին ԱՄՆ Ազգային արխիվը հրապարակել է մոտ 2,7 հազար գրառում։ 2025 թվականի հունվարին Թրամփը ստորագրել է գործադիր հրաման՝ Քենեդու, նրա կրտսեր եղբոր՝ ԱՄՆ նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդու և սևամորթ քաղաքացիական իրավունքների ակտիվիստ Մարտին Լյութեր Քինգի սպանություններին վերաբերող փաստաթղթերը գաղտնազերծելու վերաբերյալ։
0Comments