Երևանի նախկին քաղաքապետի տեղակալը հարցաքննվել է

Վահե Նիկոյանը հարցաքննվել է «Փարքինգ սիթի սերվիս»-ի քրեական գործի շրջանակներում

Երևանի նախկին քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հարցաքննվել է: Այս տեղեկությունը հաստատել են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Նշենք, որ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Վահե Նիկոյանը հարցաքննվել է «Փարքինգ սիթի սերվիս»-ի քրեական գործի շրջանակներում։ Նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով։