Ամերիկացի ձեռներեց, միլիարդատեր Իլոն Մասկը ներկայացրել է իր xAI ընկերության Grok արհեստական բանականության նոր տարբերակը՝ պնդելով, որ այս չաթբոտն աշխարհում ամենախելացին է: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Ընկերությունը նշել է, որ Grok 3-ը գերազանցում է Google Gemini, DeepSeek V3, Claude և OpenAI-ի GPT-4o ԱԲ հավելվածներին: Չաթբոտն ունի Deepsearch խելացի որոնողական համակարգ, որը նախատեսված է տեղեկատվություն փնտրելու, ստեղծագործական գաղափարներ գեներացնելու և տվյալները վերլուծելու համար։
0Comments