Բրիտանական Կիբերանվտանգության ազգային կենտրոնն ուսումնասիրել է և պարզել օգտատերերի ինտերնետ-հաշիվների ամենաանհուսալի գաղտնաբառները։ rt.com-ի հաղորդմամբ, համապատասխան տվյալները տեղադրված են կազմակերպության կայքում։
Առավել անապահով գաղտնաբառերն են «123456» և «123456789»։ Այն օգտագործում են համապատասխանաբար 23,2 և 7,7 միլիոն օգտատեր։ Անապահովության առումով երրորդ տեղում է «qwerty», չորրորդ՝ «password» բառերը։ Հաքերների համար ամենաթեթև կոտրվող գաղտնաբառերի հնգյակը եզրափակում է «1111111»-ը։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ փորձագետները խորհուրդ են տալիս օգտատերերին սեփական անունները, սպորտային թիմի կամ նախընտրած խմբի անվանումները չօգտագործել որպես գաղտնաբառ։ Փորձագետները խորհուրդ են տալիս որպես գաղտնաբառ օգտագործել երեք իրար հետ կապ չունեցող բառեր, որոնք դժվար կլինի այլ մարդկանց համար գուշակելը։
Վարկանշային ցուցակը կազմվել է հենց օգտատերերի տվյալները հաշվի առելով, որոնց հաշիվները կոտրվել են։
Ամենաանապահով գաղտնաբառերը
Վարկանշային ցուցակը կազմվել է հենց օգտատերերի տվյալները հաշվի առելով, որոնց հաշիվները կոտրվել են
0Comments