Այսօր Ամուրի Կոմսոմոլսկ քաղաքում տեղի է ունեցել ռուսական ПД-8 շարժիչներով «Superjet» ինքնաթիռի առաջին փորձնական թռիչքը։ Տեղեկությունը հայտնում է Ռոսավիացիան։
Օդանավի փորձարկմանը ներկա են եղել ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնախարար Գենադի Աբրամենկովը, Ռոսավիացիայի ղեկավար Դմիտրի Յադրովը և Միացյալ ավիաշինական կորպորացիայի (մտնում է «Ռոստեխ» պետական կորպորացիայի մեջ) ղեկավարությունը:
Ինքնաթիռը օդում գտնվել է մոտ 40 րոպե՝ արագությունը հասցնելով 500 կմ/ժ–ի։
Թռիչքից հետո Դմիտրի Յադրովը նշել է, որ ռուսական ПД-8 շարժիչներով «Superjet»-ը շատ կարևոր է ամբողջ ինքնաթիռի սերտիֆիկացման համար։ Այս նորույթն անհրաժեշտ է, որպեսզի ռուսական ավիացիոն ձեռնարկությունները կախվածություն չունենան օտարերկրյա սարքավորումներից և պահեստամասերից։
«Ռոստեխը» նախատեսում է անվտանգ և որակյալ ռուսական ինքնաթիռ ստեղծել տարբեր երթուղիներով ուղևորափոխադրումներ իրականացնելու համար։
Ռազմավարության շրջանակում նախատեսվում է, որ մինչև 2030 թվականը Ռուսաստանում օդային հաղորդակցության ինտենսիվությունը կավելանա մեկուկես անգամ։
0Comments