Մոլդովայում ուզում են արգելել Հայաստանի և Ռուսաստանի ավիաընկերությունների աշխատանքը

Մանրամասներ
ինքնաթիռ

Մոլդովայի իշխանությունները ցանկանում են արգելել մի քանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ռուսաստանի ավիաընկերությունների աշխատանքը։ Համապատասխան նախագիծն առաջարկել է քննարկման դնել ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարությունը։

Նման որոշման նպատակն է ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել Եվրոպական միության նորմերին։

Ցանկում ներառվել են ավելի քան 20 երկրների ավիաընկերություններ, այդ թվում` Ռուսաստանի, Հայաստանի, Աֆղանստանի, Ղրղզստանի, Տանզանիայի, Կոնգոյի, Իրանի, Լիբիայի և Սուդանի։

Օրենքի նախագիծը նախատեսվում է քննարկել մինչև հունվարի 9-ը: