Ծրագրավորողը բոտ է ստեղծել, որը պետք է պատասխաներ իր ընկերուհու հաղորդագրություններին

Նա պարծեցել է, որ առաջին օրը նրանք 300 հաղորդագրություն են փոխանակել և նույնիսկ կիսվել է նամակագրության սքրիններով

Ծրագրային ապահովման ինժեներ-նախագծող Լի Կայսյանը ցանցում կիսվել է իր կողմից հորինված լայֆհաքով: Նա պատմել է, որ աշխատանքի ժամանակ շատ զբաղված էր լինում իր զրուցասեր ընկերուհու հաղորդագրություններին պատասխանելու համար: Բայց նաև նա չէր կարող անտեսել դրանք և վիրավորել սիրելիի զգացմունքները:

Այդ նպատակով տղան չաթ-բոտ է ստեղծել, որն իր փոխարեն պետք է շփվեր աղջկա հետ, գրում է Oddity Сentral-ը: Նա պարծեցել է, որ առաջին օրը նրանք 300 հաղորդագրություն են փոխանակել և նույնիսկ կիսվել է նամակագրության սքրիններով: Ըստ երևույթին, սկզբում ամեն ինչ լավ է ընթացել, բայց երբեմն բոտը ինչ-որ «ոչ մարդկային» բացթողումներ է արել: Ավելին, աղջկան շփոթեցրել է իր հաղորդագրություններին տղայի ակնթարթային արձագանքը:

«Փոքրիկս, սա 618-րդ օրն է, ինչ մենք միասին ենք: Մաղթում եմ, որ քո տրամադրությունն արևից պայծառ լինի: – Ջերմաստիճանը` 18.0-34.0°C. Քամին՝ 3 բալ, օդի որակը՝ 42.0», չաթ-բոտի հաղորդագրություններից:

Այնուամենայնիվ, տղայի մտահաղացումը ֆուրոր է առաջացրել: Շատերը հիացել են տղայի փայլուն գաղափարով և խնդրել կիսվել կոդով: Սակայն, երբ նրա հրապարակումը վիրուսային է դարձել սոցցանցերում, տղան ջնջել է այն և իր հաշիվը Weibo-ում, հավանաբար, վախենալով, որ աղջիկը կիմանա այդ մասին: