Ելի համալսարանի եւ Միչիգանի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները ստեղծել են եզակի ռոբոտ՝ RoCycle անունով, որը կարող է տեսակավորել մետաղի, պլաստիկի եւ թղթի մնացորդները՝ դրանք տարբերելով շոշափելով, տեղեկացնում է MIGnews-ը՝ հղում կատարելով MIT Technology Review-ին։
Գյուտարարների խոսքով՝ մեքենան ունի երկու փափուկ մատ, որոնցով վերցնում է առարկաներն ու թեթեւ սեղմում դրանք՝ որոշելով չափն ու ճկունությունը։
RoCycle-ը իր մատների տվիչներն օգտագործում է նյութերի չափն ու կոշտությունը ստուգելու համար, որոնց հետ աշխատում է։ Դա թույլ է տալիս տարբերել մետաղական, պլաստիկե եւ թղթե առարկաները։ Փորձարկման ժամանակ RoCycle-ը ճիշտ է տարբերել 27 առարկա՝ 85 տոկոս ճշգրտությամբ։
Մասնագետները նշում են, որ ռոբոտը մետաղական իրերը կարող է ճանաչել էլեկտրահաղորդականության հատկանիշով։ Երբ նյութը որոշված է, նա այն ուղարկում է երեք աղբամաններից մեկը։
Բայց գիտնականները պարզաբանում են, որ ռոբոտն առայժմ չի կարողանում հաշվի առնել որոշ դժվարություններ՝ կապված իրական կյանքում մնացորդների տեսակավորման հետ։ Օրինակ, ինչ-որ մեկը կարող է դատարկ թիթեղե տարաներ նետել ստվարաթղթե տուփի մեջ։ Եվ այնուամենայնիվ, ռոբոտը կարելի է կատարելագործել՝ այն հագեցնելով խցիկներով եւ համակարգչային տեսողության համակարգով։
0Comments