Գենի մուտացիան մարդուն անվախ եւ շփվող է դարձնում

Մանրամասներ

Պարզվում է, որ վախի եւ անհանգստության նվազեցմանը նպաստում է գենի մուտացիան, որը «պատասխանատու» է նաեւ հաղորդակցման մեծ ունակության համար: Այսպիսի եզրակացություն են կատարել Արեւելյան Ֆինլանդիայի գիտնականները:

Փորձերի շրջանակում մկների ԴՆԹ-ից հեռացվել է P4h-tm գենը: Դրանից հետո կրծողները, ստուգիչ խմբի իրենց ցեղակիցների համեմատությամբ, իրենց ավելի վճռական են պահել: Պարզվել է, որ դրա պատճառը մկներին անհանգստությունից եւ վախից ազատելն էր: Բանն այն է, որ P4h-tm-ի էքսպրեսիայի մեծացումը առանձնապես վառ է արտահայտվում գլխուղեղի նշաձեւ մարմնում, որն առանցքային դեր է խաղում էմոցիաների ձեւավորման գործում:

Ստացած տվյալները հաշվի առնելով՝ գիտնականները մտադիր են պարզել, թե զարգացման որ փուլում կարող է առաջանալ P4h-tm գենի դեֆիցիտի հետ կապված թերությունը: Սա կօգնի ապագայում մշակել արդյունավետ նեյրոքիմիական մեխանիզմներ՝ ուղղված տագնապայնության եւ դեպրեսիայի դեմ պայքարին:

1