Samsung-ը ծաղրել է նոր iPhone-ի անոնսը

Մանրամասներ

ա

Samsung-ի ամերիկյան ներկայացուցչությունը ծաղրել է Apple-ի նոր սմարթֆոնների շնորհանդեսը, որը Twitter-ում տեղադրել էր Samsung Mobile US-ը:

Նոր iPhone-ների անոնսից անմիջապես հետո, որոնք ստացել են 120 հերց հաճախականությամբ էկրաններ, Samsung-ը Twitter-ում գրել է. «Միայն մե՞զ մոտ է դեժավյու»: Այդպիսով ընկերությունն ակնարկել է, որ կորեական կորպորացիան ավելի վաղուց էր օգտագործում բարձրացված հաճախականությամբ էկրաններ: «Մենք արդեն որոշ ժամանակ է՝ թարմացնում ենք 120 հերց հաճախականությունը...», - ավելի ուշ գրել են օգտահաշվի հեղինակները:

Եզրափակելով՝ Samsung-ի ներկայացուցիչները, ի պատասխան iPhone 13-ի շնորհանդեսի, գրել են. «Որքան հիանալի կլիներ, եթե այն հնարավոր լիներ ծալել»: Ապրանքանիշը հիշեցրել է Galaxy Z Fold3-ի եւ Galaxy Z Flip3-ի ծալվող դիզայնը: