Հայաստանը դարձել է 130-րդ երկիրը, որտեղ հասանելի է Starlink-ի գերարագ ինտերնետ ծառայությունը․ Իլոն Մասկ

Մանրամասներ
𝗦tarlink

Starlink-ն այժմ ակտիվ է Հայաստանում, X-ի իր միկրոբլոգում գրել է Tesla-ի, SpaceX-ի, OpenAI-ի համահիմնադիր Իլոն Մասկը։

«Starlink-ն այժմ գործում է Հայաստանում, որը դարձել է աշխարհի 130-րդ երկիրը, տարածքը կամ շուկան, որտեղ հասանելի է Starlink-ի գերարագ ինտերնետ ծառայությունը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ավելի վաղ հայտնել էր՝ Starlink-ի ծառայությունները Հայաստանում արդեն հասանելի են՝ ապահովելով արագ, հուսալի արբանյակային ինտերնետ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծել էր որ Starlink–ի բաժանորդները կարող են իրենց աշխատանքը կազմակերպել ՀՀ ողջ տարածքում։