Apple-ը մշակում է ծալովի սմարթֆոն՝ գրեթե անտեսանելի ծալքի գծով․ ընկերությունն արդեն հասել է նշանակալի առաջընթացի՝ լուծելով գլխավոր խնդիրներից մեկը՝ ծալվող էկրանների տեսանելի ծալքը։ Այս մասին հայտնում է հարավկորեական ETNews պորտալը։
Ե՞րբ սպասել ծալովի iPhone-ին
Ընկերությունը մոտենում է բաղադրիչների մատակարարների ընտրության գործընթացի ավարտին, որը, ըստ ինսայդերների, կավարտվի 2025 թվականի ապրիլին։ Էական մասերի, այդ թվում՝ էկրանների, զանգվածային արտադրությունը, ամենայն հավանականությամբ, կմեկնարկի այս տարվա երկրորդ կեսին, իսկ պաշտոնական ներկայացումը սպասվում է 2026 թվականին։
Ինչպե՞ս Apple-ին հաջողվեց թաքցնել ծալքի գիծը
Ի տարբերություն մրցակիցների, ինչպիսիք են Samsung-ը և Huawei-ն, Apple-ը գտել է ծալքի գիծը գրեթե անտեսանելի դարձնելու եղանակ։ Ենթադրվում է, որ դրա համար ստեղծվել են նոր նյութեր և տեխնոլոգիաներ, որոնք փոխում են էկրանի հատկությունները։
Samsung Display-ը կդառնա ծալովի iPhone-ի OLED էկրանների հիմնական մատակարարը, քանի որ հենց այս ընկերությունը առաջինն է սկսվել ճկուն էկրանների զանգվածային արտադրությունը։
Ինչպիսի՞ն կլինի ծալովի iPhone-ը
Ակնկալվում է, որ սարքը կունենա ներքին ծալվող դիզայն, որը կհիշեցնի գրքի բացվող էջեր։ Բացի այդ, էկրանը պաշտպանելու համար Apple, ամենայն հավանականությամբ, կօգտագործի ամերիկյան Corning ընկերության ուլտրաբարակ ապակի (UTG)։
Ինչպե՞ս սա կփոխի շուկան
Ծալքի գիծը շարունակում է մնալ ծալովի սմարթֆոնների արտադրողների գլխավոր տեխնիկական մարտահրավերը, և մինչ այժմ ոչ մի ընկերության չի հաջողվել այն ամբողջությամբ վերացնել։
Եթե Apple-ը իսկապես լուծել է այս խնդիրը, դա կդառնա ընկերության մեծ առավելությունը մրցակիցների նկատմամբ՝ սահմանելով նոր արդյունաբերական ստանդարտ։
0Comments