Ամերիկյան Microsoft ընկերությունը հայտարարել է աշխարհում առաջին քվանտային չիպի՝ Majorana 1-ի ստեղծման մասին: Այն աշխատում է նոր Topological Core ճարտարապետությամբ: Այս մշակումը ճանապարհ է հարթում արդեն առաջիկա տարիներին քվանտային համակարգիչների ստեղծման համար, որոնք կարող են լուծել բարդ արդյունաբերական խնդիրներ, գրում է ixbt.com կայքը:
Majorana 1-ի հիմնական առանձնահատկությունն աշխարհում առաջին տեղահաղորդիչի օգտագործումն է. սա նորարարական նյութ է, որը թույլ է տալիս դիտարկել և վերահսկել Majorana-ի մասնիկները՝ ստեղծելու ավելի հուսալի և մասշտաբային կիուբիթներ՝ քվանտային համակարգիչների կառուցման բլոկները:
Majorana 1-ի նոր ճարտարապետությունը հնարավորություն է տալիս մեկ միլիոն կիուբիթ հավաքել ձեռքի ափի մեջ տեղավորվող մեկ չիպի վրա:
Microsoft-ը մինչ այժմ տեղադրել է ութ տոպոլոգիական կիուբիթ Majorana 1 չիպի վրա: Ընկերությունը նախատեսում է այն օգտագործել հետազոտություններում, որոնք ի վերջո հնարավորություն կտան ստեղծել միլիոն կիուբիթով չիպ:
Microsoft-ն ակնկալում է, որ քվանտային չիպը կհայտնվի Azure ամպի մեջ մինչև 2030 թվականը, սակայն դրա համար այն պետք է ունենա առնվազն մի քանի հարյուր կիուբիթ:
Այս բեկումը քվանտային հաշվիչների ոլորտում ընկերության մոտ երկու տասնամյակ կատարած հետազոտության արդյունքն է:
0Comments