Adobe-ը թողարկել է Photoshop-ի նոր տարբերակը iOS-ի համար՝ օգտատերերին տրամադրելով շարժական սարքերում պատկերների խմբագրման հզոր գործիքներ, հաղորդում է Russian Mirror-ը: Հավելվածը ներառում է այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են շերտերը, դիմակները և գեներատիվ լցոնումը, որն ապահովված է Firefly AI-ով:
Հիմնական հատկանիշները հասանելի են անվճար, բայց պրեմիում գործառույթները պահանջում են ամսական $7,99 կամ տարեկան $69,99 բաժանորդագրություն: Օգտատերերը, ովքեր արդեն ունեն վճարովի Photoshop-ի բաժանորդագրություն, կարող են օգտվել բջջային և վեբ տարբերակներից՝ առանց հավելյալ ծախսերի: Android-ի տարբերակը սպասվում է մի փոքր ուշ՝ 2025 թվականին։
Adobe-ն ավելի վաղ Photoshop-ին ավելացրել էր համատեղ խմբագրման գործառույթ: Հավելվածն այժմ ունի նաև լուսանկարներից արտացոլումները հեռացնելու հնարավորություն:
0Comments