Գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ իրեն պատկանող X սոցիալական ցանցը վաճառել է իր xAI ստարտափին, որը զբաղվում է արհեստական բանականության ոլորտում զարգացումներով։
xAI-ի արժեքը գնահատվում է 80 միլիարդ դոլար, իսկ X սոցիալական ցանցինը՝ 33 միլիարդ դոլար (45 միլիարդ դոլար՝ հանած 12 միլիարդ դոլար պարտքը, X-ի իր միկրոբլոգում հայտնել է Մասկը։
Նրա խոսքով՝ երկու տարի առաջ իր հիմնադրումից ի վեր, xAI-ն «արագորեն դարձել է աշխարհում արհեստական բանականության առաջատար լաբորատորիաներից մեկը»:
«XAI-ի և X-ի ապագան սերտորեն փոխկապված է: Մենք պաշտոնապես քայլ ենք կատարում տվյալների, մոդելների, հաշվարկների, բաշխման և տաղանդի միավորման ուղղությամբ: Այս միավորումը կբացի հսկայական ներուժ՝ xAI-ի առաջավոր կարողություններն ու փորձը միավորելով X-ի հսկայական հասանելիության հետ», - հավելել է Իլոն Մասկը:
Bloomberg-ի տվյալներով՝ միավորված ընկերությունը ստացել է XAI Holdings անվանումը։ Դրա արժեքը գնահատվում է ավելի քան 100 միլիարդ դոլար՝ առանց պարտքային պարտավորությունների:
0Comments