Որոշ երկրներում Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի աշխատանքը կրկին խափանվել է

Մանրամասներ

1

ընկերությանը պատկանող Instagram սոցկայքի աշխատանքում խափանում է առաջացել երկրորդ օրն անընդմեջ: Ինչպես նշում է korrespondent.net-ը, այդ մասին հոկտեմբերի 5-ին հաղորդել է Downdetector-ը: Խնդիրների մասին հայտնել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների բնակիչները: Սոցիալական ցանցի աշխատանքում խնդիրներ են ունեցել նաև Ուկրաինայում, Բելառուսում:

Օգտատերերի մեծամասնությունը հայտնում է սերվերի հետ կապի խնդրի մասին:

Բացի այդ, Facebook-ը, դրա հաղորդագրային ծառայությունը և WhatsApp-ը նույնպես աշխատանքի խափանման են բախվել աշխարհի շատ երկրներում: Մասնավորապես, Facebook-ի օգտատերերի գրեթե 70%-ը հայտնում է, որ խնդիրներ ունի սոցիալական ցանցի կայք մուտք գործելու հարցում, նաև սերվերի հետ կապ չկա, և հավելվածի հետ կապված խնդիրներ կան:

WhatsApp-ից օգտվողները խնդիրներ ունեն ինչպես սմարթֆոնի, այնպես էլ համակարգչի վրա: