«Աերոֆլոտ»-ի Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում

Մանրամասներ
Աերոֆլոտ

Մոսկվայից Երևան թռչող ռուսաստանյան «Աերոֆլոտ» ընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում, հայտնում է «Осторожно, новости» Telegram ալիքը։

Ուղևորների վկայությամբ, թռիչքի ժամանակ իրենց հայտարարել են, որ օդային տարածքի փակ գոտին ընդլայնվել է, ուստի ստիպված են եղել այն շրջանցելու համար ավելի երկար թռչել։ Սրա պատճառով ինքնաթիռը սպառել է վառելիքը և ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Մախաչկալայում՝ լիցքավորման համար։

Այժմ ուղևորները գտնվում են ինքնաթիռում և սպասում են լրացուցիչ տեղեկությունների, գրում է աղբյուրը։