Օրերս կրկին տեղի ունեցավ ոստիկանության զորքերի պետական սահմանին մարտական ծառայության հերթափոխը: Այս անգամ ևս նրանց ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Նա դիմելով ոստիկաններին իր և ողջ համակարգի անունից ողջունեց նրանց ու մաղթեց բարի ծառայություն:
«Ձեր ամուր բազկի, ձեր անձնվեր ծառայության շնորհիվ դուք թշնամուն խաղաղություն եք պարտադրում: Մենք հպարտ ենք ձեզնով»,- նշեց ոստիկանության պետը:
Տերունական աղոթքից և երդվելուց հետո ոստիկանները շարային երթով ու բարձր տրամադրությամբ մեկնեցին սահման: Հաջորդ օրը նույն բարձր տրամադրությամբ Տավուշից վերադարձավ ոստիկանության զորքերի մյուս զորախումբը:
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ողջունեց նրանց, շնորհակալություն հայտնեց ազգանվեր ծառայության համար:
Ծառայության մեջ աչքի ընկած ծառայողները պարգևատրվեցին պատվոգրերով ու կրծքանշաններով, շարքում կանգնած բոլոր ոստիկաններին հայտարարվեց շնորհակալություն:
Վաստակած երկշաբաթյա արձակուրդից հետո ոստիկանները կանցնեն հասարակական կարգի պահպանությանը:
0Comments