ՔՊ-ն հասկանում է, որ պարտությունը Գյումրիում կարող է բերել զարգացումներ ու պարտություն երկրում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

Մանրամասներ
գնումրի

ՔՊ-ն հասկանում է, որ պարտությունը Գյումրիում կարող է բերել զարգացումներ ու պարտություն երկրում:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը․

«ՔՊ դիրքերը Գյումրիում շատ թույլ են, Նիկոլը դա լավ է հասկանում, փորձում է խաղարկել հին գործիքը, որն այլև չի աշխատի։ ՔՊ-ն հասկանում է, որ Գյումրին իրենց համար կարող է դառնալ իշխանության գերեզմանափոր։ Երկրորդ քաղաքում պարտությունը ոգևորելու է մարդկանց ու լինելու են պրոցեսներ։

Փաշինյանը Գյումրիում շատ վատ պատկեր է տեսել ու ցնցումների մեջ է։ Կարևոր է, որ այս ամենը նաև ընդդիմությունը հասկանա, հարկ եղած դեպքում միասնական բռունցք դառնան։ ՔՊ-ն Գյումրիում չի կարող հաղթել, սակայն գողանալ կարող է ու դրա դեմը պետք է առնել»,- նշել է Մելիք-Շահնազարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․