Կողմ եմ միութենական պետությանը, բայց պետք է պահպանվի Հայաստանի սուվերեն վիճակը. Վարդան Ղուկասյան

Մանրամասներ
Վարդան Ղուկասյան

Կողմ եմ միութենական պետությանը՝ Բելառուսի սկզբունքով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, Գյումրիի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետ։ ընտրված Վարդան Ղուկասյանը:

Նա վերահաստատեց նախընտրական իր տված խոստումները, թե Ռուսաստանից գործարարներ են գնալու Գյումրի: «Այստեղ մենք պետք է հիվանդանոցի խնդիր լուծենք Ռուսաստանի հետ, այստեղ պետք է համատեղ գործարանների, ձեռնարկությունների խնդիր լուծենք և կտեսնեք, որ այդ ամեն ինչը կլինի»,- ասաց նա:

Նա նաև առաջարկ արեց արևմտամետ ուժերին, որ նրանք էլ Եվրոպայից ու Ամերիկայից ներդրումներ բերեն և ինքը տարածք էլ կտարամադրի, ամեն ինչ էլ կանի:

Դիտարկմանը՝ իրեն կարող են քննադատել, որ ասաց՝ կողմ է միութենական պետությանը, նա արձագանքեց. «Ոչինչ թող քննադատեն, ես հեչ չեմ վախենում, ես շատ ճիշտ եմ մտածոեւմ: Մենք պետք է Բելառուսի սկզբունքով պահենք այս ամեն ինչը»:

Ինչ վերաբերում  անկախությանը, նա ասաց՝ դա է անկախությունը: «Հիմա Լուկաշենկո՞ն է լավ նստում, թե՝ մնացած երկրները: Նայեք թե Լուկաշենկոն իրեն ոնց է պահում: Մենք այս հարևանները որ ունենք, չենք կարող փոխել, մենք, ցավոք սրտի, եվրոպայում չենք գտնվում: Մեզ պետք է այնպիսի մի երկիր, որ հիմնվենք դրա վրա: Ես այդպես եմ գտնում, բայց պաշտպանելով Հայաստանի անկախությունը և շատ-շատ խնդիրներ, նաև սուվերեն վիճակը»,- ասաց նա:

Նշենք, որ այսօր Գյումրիի ավագանին 18 կողմ 0 դեմ ձայներով քաղաքապետ ընտրեց Վարդան Ղուկասյանին: ՔՊ-ն չմասնակցեց նիստին: