Հրաժարական չեմ ներկայացնելու, Գյումրիում քաղաքապետի թեկնածու առաջադրելու մասով կլինի պաշտոնական հայտարարություն. Շիրակի մարզպետ

Մանրամասներ
Դավիթ Առուշանյան

Գաղափարները 180 աստիճան տարբեր են և չեմ կարծում, որ Վարդան Ղուկասյանի կամ Մարտուն Գրիգորյանի կամ մյուս ուժերի ցուցակում եղած մարդիկ ՔՊ-ի հետ ճանապարհ ունեին անցնելու. այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է մարդագողություն անեն մյուս ուժերի ավագանիներից, իրենց Սարիկի օգտին քվեարկեն, որ դառնա քաղաքապետ:

Մարզպետը նշեց, որ հրաժարական չի ներկայացնելու ի պատասխան ճշտող հարցի՝ արդյոք SMS է ստացել արդեն:

«Ես, բնակաբար, հրաժարական չեմ ներկայացնելու, վստահ ասում եմ՝ լավ արդունքներ գրանցելու պարագայում որևիցե մեկն աշխատանքից չի ազատվելու: Ես ինչպես ընտրությունների սկզբից բարձր ճակատով քայլել եմ Գյումրիում ու շարունակելու եմ քայլել Գյումրիում ու գյումրեցիների աչքի մեջ նայել՝ այդ թվում բոլոր ընդդիմադիր թեկնածուների ու ավագանու անդամների»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք Գյումրիում կառաջադրեն քաղաքապետի թեկնածու, նա ասաց. «Թեկնածուի մասով մոտ օրերս՝ մանդատները վերցնելուց, կլինի պաշտոնական հայտարարություն, այդ ժամանակ կիմանաք: Պաշտոնական հայտարարությամբ հստակ դիրքրոոշում կհայտնենք, 17,200 քվե ստացած ուժը, որն ունի ամենամեծ խմբակցությունն իր դիրքորոշումը կհայտնի հայտարարության ժամանակ»: