«Վարդան Ղուկասյանի եղբոր թոռն ինձ ժամանակ է տվել՝ ապացուցելու, թե Ղուկասյանը Ռոբերտ Քոչարյանի ստորադասն է»․ Վովա Հակոբյան

Մանրամասներ
քպ ռոբերտ վարդան ղ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու նախընտրական շտաբի խոսնակ Վովա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը (խմբակային բռնաբարության փորձի համար դատվողը չէ` նրա եղբայրը) ինձ ժամանակ է տվել, որ ապացուցեմ, թե Վարդան Ղուկասյանը Ռոբերտ Քոչարյանի ստորադասն է, հակառակ դեպքում սպառնացել է հանրային պախարակմամբ։

Ի դեպ, այս նույն երիտասարդը ընտրությունների օրը աչքի է ընկել մեկ ուրիշ լրագրողի՝ Վահե Մակարյանին, «ռազբորկի» կանչելով։

Վարդան Ղուկասյանի եղբոր թոռանը խորհուրդ եմ տալիս մի քանի անգամ ուշադիր լսել Վարդան Ղուկասյանի՝ քարոզարշավի ընթացքում տված բոլոր հարցազրույցներն ու վիդեոները։

Եթե Ռոբերտ Քոչարյանի հետ քաղաքական կապն ու առնչությունը ապացուցված չհամարի, դա մի խոսակցություն է, եթե կապն ու առնչությունը ապացուցված համարի, բայց գտնի, որ Վարդան Ղուկասյանը ոչ թե Ռոբերտ Քոչարյանի ստորադասն է, այլ վերադասը՝ ես այդտեղ էլ խնդիր չեմ տեսնում, կարող եմ այսուհետ Վարդան Ղուկասյանին անվանել Ռոբերտ Քոչարյանի վերադաս, իսկ Ռոբերտ Քոչարյանին Վարդան Ղուկասյանի ստորադաս»։