ԱՄՆ Կոնգրեսի օրենսդիրների երկկուսակցական խումբը մտադիր է ներկայացնել «Ադրբեջանական օդանավերի շարժիչների արտահանման սահմանափակման օրենք» կոչվող օրինագիծը, որն արգելում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ինքնաթիռի համաիր շարժիչի մասերի արտահանումը, գրում է ծագումով ադրբեջանցի ամերիկացի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն։
Ինչպես նշում է լրագրողը՝ վկայակոչելով աղբյուրներին, կոնգրեսականների նպատակն է ազատ արձակել բանտարկված ադրբեջանցի ընդդիմադիր Գուբադ Իբադօղլուին։
Օրինագիծը պահանջում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իբադօղլուի կալանքի կարգավիճակի, նրա ազատ արձակմանն ուղղված ԱՄՆ դիվանագիտական ջանքերի և կողմնակի կազմակերպությունների կողմից արտահանման սահմանափակումները շրջանցելու Ադրբեջանի փորձերի մասին մանրամասն տեղեկություններ պարունակող հաշվետվություն ներկայացնի Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին դրա ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 30 օր հետո։
«Եթե պարզվի, որ օտարերկրյա ընկերությունը, ֆինանսական կազմակերպությունը կամ կառավարությունը նպաստել է GE90-110B1L կամ GE90-115B շարժիչի մասերի արտահանմանը Ադրբեջան, Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կկիրառի, դրանց թվում.
իրավախախտի մասնակցությամբ ԱՄՆ ֆինանսական գործարքների արգելափակում,
«Միացյալ Նահանգների արտահանման արտոնությունների չեղարկում օրինախախտ ընկերության համար»,- Х սոցցանցում գրել է Ռաուֆօղլուն:
0Comments