Իրանի բանակի ավիացիայի հրամանատար, 2-րդ բրիգադային գեներալ-օդաչու Սեյեդ Ղասեմ Համուշին հայտարարել է, որ երկրի բանակային ավիացիան մեծացրել է հեռահար հրթիռների գործողության հեռահարությունը, հաղորդում է Mehr գործակալությունը։
Պահեստամասերի արտադրությունը վերջին տարիներին Իրանի ռազմական ավիացիայի ձեռքբերումներից մեկն է, նշել է նա։
Գեներալ Համուշին ընդգծել է, որ երկրի ռազմական ավիացիան իրանական հաջորդ օրացուցային տարվա առաջին ամսում (սկսվում է 2025 թվականի մարտի 21-ին) ավելի քան 1000 բարդ մասերի արտադրություն կներկայացնի։
Նա հավելել է, որ այս ձեռքբերումը ևս շատ մոտ ապագայում կներկայացվի։
0Comments