Մեզ պետք է նոր արտաքին քաղաքականություն, դիվանագիտական հմուտ քաղաքականություն, որ կարողանանք այն երկրների հետ մեր կապերը վերականգնել, որոնց շահերից է բխում հայկական կենսունակ պետության գոյությունը։ Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Նա նկատեց, որ այդպիսի երկրներ եղել են, կան, պարզապես այս ապաշնորհ իշխանությունների քաղաքականության արդյունքում այդ երկրների հետ էլ մենք ստեղծել ենք լրջագույն խնդիրներ. «Փոխանակ մեր բարեկամների քանակը ավելացնենք, մենք մեր բարեկամներից թշնամիներ ենք ստեղծում։ Այս վիճակը, բնականաբար, պետք է կտրուկ փոխվի և առաջին հերթին մենք նկատի ունենք Ռուսաստանի հետ պետք է ամրապնդել մեր ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, որոնք կան և իրավապայմանագրային հիմքեր դրա համար կան:
Իրանի հետ պետք է կնքել անհապաղ ռազմաքաղաքական դաշինք, այն տրամաբանությամբ, որ եթե հարձակում լինի որևէ մի երկրի վրա, նշանակում է հարձակում տվյալ երկրի վրա, և եթե պաշտպանության հարցը դառնա երկկողմանի իսկապես երաշխավորված: Որևէ մեկի համար այսօր գաղտնիք չի, որ, այսպես կոչված, «Զանգեզուրիմիջանցքի» հարցով կարելի է ասել մեր իշխանություններից շատ ավելի մեր շահերը պաշտպանող դիրքորոշում է հայտնում Իրանը։ Եվ ուրեմն, Իրանին պետք է տալ հնարավորություն, որ ունենա նաև իրավաքաղաքական հիմքեր իր այդ հանձնառությունը, որը հրապարակավ արտահայտում է, լիարժեք կարողանա իրականացնել ի պաշտպանություն մեր ազգային կենսական շահերի:
Եվ մնացած բոլոր կենտրոնների հետ, այդ թվում Արևմուտք, ԱՄՆ, բոլորի հետ առաջացել է հնարավորություն փոխլրացման տրամաբանությամբ մեր շահերը պաշտպանել»,-ասաց Ռուստամյանը:
0Comments