Իրանի գերագույն առաջնորդը մերժել է ԱՄՆ–ի հետ բանակցությունների առաջարկը

Մանրամասներ
Խամենեի

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին մերժել է միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ–ի հետ բանակցությունների առաջարկը։

Նրա խոսքով` որոշ «ագրեսիվ կառավարությունների» բանակցությունների վերաբերյալ համառ կոչերն ուղղված են ոչ թե խնդիրների լուծմանը, այլ սեփական տեսակետների գերիշխանությանն ու պարտադրմանը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը միանշանակ չի արդարացնի նրանց սպասումները»,– նախագահի, խորհրդարանի խոսնակի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հանդիպման ժամանակ նշել է Խամենեին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի գերագույն առաջնորդին ուղերձ էր հղել։ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ–ն կնախընտրեր Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ գործարք կնքել։