Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ եվրոպական երկրները պետք է «արթնանան» և հիմնովին փոխեն իրենց մոտեցումը Սիրիայի նոր կառավարության նկատմամբ, որի առաջնորդներին նա անվանել է «կոստյումներով ջիհադիստներ»:
«Անցյալ շաբաթավերջին Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի մարդիկ հանեցին իրենց դիմակները և անխնա դատաստան տեսան սեփական ժողովրդի՝ այսպես կոչված, «Նոր Սիրիայի» քաղաքացիների հետ»,- ասել է Սաարը գերմանական Bild թերթին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Սիրիայի նոր իշխանությունների կողմից գազանաբար սպանված ալավի խաղաղ բնակիչներին։
«Եվրոպան պետք է բարձրացնի իր ձայնը՝ ընդդեմ կոտորածի, ընդդեմ խաղաղ բնակիչների բարբարոսական սպանությունների, ընդդեմ ջիհադիստական այս մարմնավորված չարիքի: Նա պետք է արթնանա: Պետք է դադարեցնի լեգիտիմություն տալ այն ռեժիմին, որի առաջին գործողությունները, ինչը զարմանալի չէ, հաշվի առնելով նրա հայտնի ահաբեկչական անցյալը, այս վայրագությունները դարձան»,- ասել է Իսրայելի արտգործնախարարը։
Ըստ նրա, «միջազգային հանրությունն ընդհանրապես և Եվրոպան մասնավորապես վերջին ամիսներին հոսեցին Դամասկոս՝ սեղմելու ալ-Շարաայի ձեռքը»։
Սակայն, ըստ նրա, Սիրիայի նոր կառավարիչները «ջիհադիստներ էին և այդպիսին էլ մնում են, նույնիսկ եթե հիմա կոստյումներ են հագնում»:
0Comments