Սաուդյան Արաբիայում մեկնարկել են ռուս–ամերիկյան բանակցությունները

Մանրամասներ
5

Սաուդյան Արաբիայում մեկնարկել է ռուս-ամերիկյան բանակցությունների նոր փուլը: Տեղեկությունը հայտնում է սաուդյան «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ հղում անելով իր թղթակցին:

ՌԻԱ Նովոստիի թղթակիցն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ռուսական պատվիրակությունը ժամանել է ԱՄՆ փորձագետների խմբի հետ բանակցությունների վայր, հանդիպումը կկայանա հյուրանոցներից մեկում:

Ռուսաստանը ներկայացնում են Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը և ԱԴԾ տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան: