ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն X սոցցանցում հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմնակիցներին արտաքսելու են ԱՄՆ-ից, նրանց վիզաներն ու կացության թույլտվությունները չեղարկվելու են:
«Մենք կչեղարկենք Ամերիկայում ՀԱՄԱՍ-ի կողմնակիցների վիզաները եւ/կամ Գրին քարտերը, որպեսզի նրանց արտաքսեն», - հայտարարել է Ռուբիոն՝ կցելով տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ սահմանապահ ծառայությունը ձերբակալել է պաղեստինցի ակտիվիստ ուսանող Մահմուդ Խալիլին, որը Կոլումբիայի համալսարանում Իսրայելի դեմ բողոքի ցույցեր էր կազմակերպում:
0Comments