ԱՄՆ պետքարտուղարը մարտի 10-12-ը Սաուդյան Արաբիայում կբանակցի ուկրաինական կողմի հետ

Մանրամասներ
ամն

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մարտի 10-12-ը կայցելի Սաուդյան Արաբիա՝ Ջիդդա, որտեղ բանակցություններ կվարի Ուկրաինայի պատվիրակության հետ՝ ՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին վերջ դնելու ԱՄՆ նախագահի նպատակն առաջ տանելու համար։

Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսի տարածած հայտարարության մեջ։

«Ջիդդայում նա կհանդիպի նաև Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ՝ քննարկելու տարածաշրջանում ընդհանուր շահերն առաջ տանելու և ԱՄՆ-Սաուդյան Արաբիա հարաբերությունների ամրապնդման ուղիները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ՝ Պետքարտուղար Ռուբիոն մարտի 12-ից 14-ը կմեկնի Կանադա՝  հանդիպելու G7-ի արտգործնախարարների  հետ՝ առաջ մղելու նախագահ Թրամփի արտաքին քաղաքականության օրակարգը:

Քննարկումները կկենտրոնանան Մերձավոր Արևելքի և Եվրոպայի հակամարտությունների վրա, Աֆրիկայում և Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում համագործակցությանը, ինչպես նաև Արևմտյան կիսագնդում կայունությանը: