ՔՊ-ն հասկանում է, որ պարտությունը Գյումրիում կարող է բերել զարգացումներ ու պարտություն երկրում:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը․
«ՔՊ դիրքերը Գյումրիում շատ թույլ են, Նիկոլը դա լավ է հասկանում, փորձում է խաղարկել հին գործիքը, որն այլև չի աշխատի։ ՔՊ-ն հասկանում է, որ Գյումրին իրենց համար կարող է դառնալ իշխանության գերեզմանափոր։ Երկրորդ քաղաքում պարտությունը ոգևորելու է մարդկանց ու լինելու են պրոցեսներ։
Փաշինյանը Գյումրիում շատ վատ պատկեր է տեսել ու ցնցումների մեջ է։ Կարևոր է, որ այս ամենը նաև ընդդիմությունը հասկանա, հարկ եղած դեպքում միասնական բռունցք դառնան։ ՔՊ-ն Գյումրիում չի կարող հաղթել, սակայն գողանալ կարող է ու դրա դեմը պետք է առնել»,- նշել է Մելիք-Շահնազարյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․
0Comments