Վիսկին օգտագործում են մեծահարուստները, դա կարելի է թանկացնել

Պետք է լսել ժողովրդին, տեսնել նրանց կարգավիճակը, հետո որոշումներ կայացնել

«Վիսկին, ոչինչ, կարող է թանկանալ, բայց գազավորված ջրերի կամ ծխախոտի թանկացումն անընդունելի է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Վիսկին օգտագործում են մեծահարուստները, դա կարելի է թանկացնել, բայց այն խմիչքները, որից ժողովուրդն է օգտվում, ինչ-որ շաքարը շատ է, դրա համար պետք է թանկացնել։ Եթե դա վնասակար է ժողովրդին, կարելի է լրիվ վերացնել, ոչ թե դնել թանկացնել: Կամ ծխելը եթե վնասակար է, կարելի է լրիվ արգելել»,- ասաց Ծառուկյանը։

Նրա խոսքով՝ պետք է լսել ժողովրդին, տեսնել նրանց կարգավիճակը, հետո որոշումներ կայացնել. «Ոչ թե նստած տեղը որոշումներ են կայացնում, հարկեր են բարձրացնում։ Այսօր մենք ժողովրդի ձայնն ենք խորհրդարանում։ Ասենք վիսկին թանկացնեն, ես շատ նորմալ եմ ընդունում, որովհետև վիսկին սովորական ժողովուրդը չի օգտագործում, մեծահարուստներն են, ոնց կլինի, թող լինի»։

Լրագրողների հարցին, թե ինքը շարունակելու է վիսկի օգտագործել, նա պատասխանեց. «Իհարկե, շարունակելու եմ»։