Իսրայելը ժամը 9-ից կդադարեցնի կրակը Գազայում, որպեսզի բացվի Եգիպտոսի միջև «Ռաֆահ» սահմանային անցակետը

Մանրամասներ
իսրայել

Իսրայելն առավոտյան ժամը 9-ից ժամանակավորապես կդադարեցնի կրակը Գազայի հարավում, որպեսզի բացվի Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև «Ռաֆահ» սահմանային անցակետը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Այդ քայլին համաձայնել են ԱՄՆ-ն, Եգիպտոսը և Իսրայելը, ասվում է հաղորդագրությունում՝ վկայակոչելով Եգիպտոսի անվտանգության երկու աղբյուր:

Հավանաբար, անցումը կարճ ժամանակով բաց կլինի, որպեսզի օգնությունը մուտք գործի Գազայի հատված և օտարերկրյա անձնագրեր ունեցողներին թույլ տա  հեռանալ:

Եգիպտոսը վախենում է պաղեստինցի փախստականների զանգվածային ներհոսքից իր տարածք։