ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Օդեսայի նավահանգստին. օտարերկրացիներ են զոհվել

Մանրամասներ
4

Մարտի 11-ի երեկոյան Օդեսա քաղաքի նավահանգստի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է Սիրիայի չորս քաղաքացի, հայտնել են քաղաքային իշխանությունները: Այս մասին գրում է korrespondent.net-ը:

«Երեկ երեկոյան Ռուսաստանը հարձակվել է Օդեսայի նավահանգստի վրա։ Բարբադոսի դրոշի ներքո նավարկող MJ PINA նավը խոցվել է բալիստիկ հրթիռից։ Ցավոք, զոհվել է 4 մարդ՝ Սիրիայի քաղաքացիներ։ Ամենաերիտասարդ զոհը եղել է 18, ամենամեծը՝ 24 տարեկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Եվս երկու մարդ՝ ուկրաինացի և սիրիացի, վիրավորվել են։

Հարվածի պահին նավը ցորեն էր բեռնում՝ Ալժիր արտահանելու համար, սա քաղաքացիական նավ էր։ Հարվածի հետևանքով վնասվել են ևս մեկ նավ, նավամատույցներ, հացահատիկի պահեստարաններ։