Գերիները պետք է պաշտպանված լինեն հավոր պատշաճի և միջազգային չափանիշների համաձայն։ Այս մասին, անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիների մասին լրագրողի հարցին, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Նիդեռլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը:
Լրագրողի հարցին՝ թե մտահոգություններ կան, որ Բաքվում պահվող հայերը, որոնցից է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, և ով արդեն ավելի քան 20 օր է, հացադուլի մեջ է, ենթարկվում են խոշտանգումների, և այդ խոշտանգումների մասին են վկայում նաև Ադրբեջանի կողմից պարբերաբար տարածվող լուսանկարները դատական գործընթացներից, ո՞րն է Եվրոպական Միության, ինչպես նաև հենց Նիդերլանդների դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ և ի՞նչ հարց, ի՞նչ քայլեր կարող են ձեռնարկվել հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ և այս հարցի լուծման ուղղությամբ՝ Նիդերլանդների ԱԳ նախարարը պատասխանեց.
«Ազատ և արդար դատավարության իրավունքներ պետք է լինեն, խնդրում եմ, վստահ եղեք, որ այս պարագայում ևս Նիդերլանդները և ԵՄ-ն կշարունակեն առաջ մղել այս հարցը : Մենք մեր ուշադրությունը սևեռում ենք այս հարցի վրա, նաև Բրյուսելում կա այս հարցը բարձրաձայնված»:
0Comments