«ՆԳՆ շրջիկ գրասենյակները վաղվանից կսկսեն գործել». Նիկոլ Փաշինյան

Մանրամասներ
նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել և #ինչպեսխոստացելէի հեշթեգի ներքո և տեղեկացրել. «Ներքին գործերի նախարարությունն սկսում է հանրային ծառայությունները մատուցել նոր ձևաչափով, նոր որակով և նոր պայմաններում․ գրասենյակներն արդեն իսկ պատրաստ են։

ՆԳՆ սպասարկման գրասենյակները հանրապետությունում կիրականացնեն շրջիկ սպասարկում՝ հարմարավետ և հատուկ կահավորված մեքենաների միջոցով և ընդլայնված ծառայությունների ցանկով»։