Չինաստանը հրաժարվում է բեռնափոխադրումներ կատարել Ռուսաստանի տարածքով

Մանրամասներ
Չինաստան

Երկակի նշանակության ապրանքների տարանցման հարցում Ռուսաստանի սահմանափակումները հանգեցրել են երկաթուղով Չինաստանից Եվրոպա բեռնափոխադրումների կտրուկ նվազմանը, գրում է The Moscow Times-ը։

Ապրանքների զանգվածային բռնագրավումներից հետո չինացի մատակարարները կորցրել են վստահությունը Ռուսաստանի տարածքով անցնող երթուղու նկատմամբ: «Նոյեմբերից ի վեր մենք ապրանքներ չենք առաքել երկաթուղով»,- ասել է Air Sea Transport-ի գործադիր տնօրեն Էնդրյու Ցզյանը:

Ռուսաստանը խստացրել է հատկապես այն ապրանքների տարանցման վերահսկողությունը, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով։ Արևմուտքի պատժամիջոցների պատճառով առգրավված ապրանքների մի մասը մնացել է Ռուսաստանի Դաշնությունում, ինչը կաթվածահար է արել նյութատեխնիկական ապահովումը։ Ռուսաստանը շրջանցելու համար Չինաստանը և Ղազախստանը նոր ճանապարհ են բացել Թուրքմենստանով, Իրանով և Թուրքիայով, ինչպես նաև այլընտրանքային ուղիներ են մշակում Կենտրոնական Ասիայի և Կասպից ծովի միջով։