Զոնդյան նեղուցում գտնվող Անակ Կրակատաու հրաբխի ակտիվացման ուժեղացման պատճառով Ինդոնեզիայի իշխանությունները բարձրացրել են տագնապի մակարդակը, հաղորդում է Channel News Asia հեռուստաալիքը:
Մոխիր արտանետող հրաբխի ակտիվացման պատճառով տագնապի մակարդակը հասցվել է 3-րդ աստիճանի:
Երկրի իշխանությունները փոխել են հրաբխի տարածքում բոլոր ավիաչվերթների ուղղությունները և ոչ թռիչքային գոտի սահմանել:
Դեկտեմբերի 22-ին Ինդոնեզիայի ափերին հարվածած հզոր ցունամին 429 մարդու մահվան պատճառ էր դարձել: Շուրջ 1400 մարդ ստացել էին մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, ևս 150-ը մինչ օրս անհայտ կորած են համարվում:
0Comments