Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հաջորդ ուրբաթ Պեկինում եռակողմ հանդիպում կանցկացնեն

Մանրամասներ
Իրան Չինաստան Ռուսաստան Իրան Չինաստան

Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային լրագրողներին ասել է Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի փոխնախարարների մակարդակով եռակողմ հանդիպման մասին՝ նվիրված միջուկային հարցերին և պատժամիջոցների վերացմանը, հայտնում է IRNA-ն։

Բաղայիի խոսքով՝ բանակցություններում, որոնք նախատեսված են տարբեր կողմերի հետ Իրանի խորհրդակցությունների շրջանակներում, կքննարկվեն նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները, ինչպես նաև համագործակցությունը BRICS-ում և ՇՀԿ-ում:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, առաջիկա հանդիպման մասին տեղեկությունը ճեպազրույցում հաստատել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

Նրա խոսքով, Ռուսաստանը հանդիպմանը կներկայացնի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Թեհրանը կներկայացնի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։