ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ջոն Ռեթքլիֆի հետ։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ նշելով, որ վերջիններս պայմանավորվել են պահպանել կանոնավոր շփումները։
Զրույցի ընթացքում քննարկվել են երկու հատուկ ծառայությունների փոխգործակցությունը ընդհանուր հետաքրքրության և ճգնաժամային իրավիճակների կարգավորման ուղղություններով:
0Comments