Ուկրաինական հողում ՆԱՏՕ զորքերի առկայությունը ցանկացած դրոշի ներքո եւ ցանկացած կարգավիճակով սպառնալիք է Ռուսաստանի համար։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է ամերիկացի բլոգերներ Մարիո Նաուֆալին, Լարի Ջոնսոնին եւ Էնդրյու Նապոլիտանոյին տված հարցազրույցում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Եթե ՆԱՏՕ ընդլայնումը, համենայն դեպս, Դոնալդ Թրամփի կողմից ճանաչվի որպես հիմնական պատճառներից մեկը, ապա ուկրաինական հողում ՆԱՏՕ զորքերի առկայությունը ցանկացած դրոշի ներքո, ցանկացած կարգավիճակով, նույնպիսի սպառնալիք է մեզ համար»,- նշել է նախարարը։
Հարցին, թե ինչ պայմաններով Ռուսաստանը կկարողանար ընդունել ՆԱՏՕ երկրների զինվորականներին որպես խաղաղարարներ Ուկրաինայում, Լավրովը պատասխանել է միանշանակ հրաժարմամբ համապատասխան նախաձեռնության զարգացման ցանկացած տարբերակից։
0Comments