Որպես ԵՄ ակտիվ անդամ՝ Նիդեռլանդների համար շատ կարեւոր է, որ եվրոպական հարեւանությունը լինի խաղաղ եւ բարգավաճ: Այս մասին մարտի 12-ին Երեւանում հայտնել է Նիդեռլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Վելդկամպը վստահեցրել է, որ Հայաստանի Հանրապետության շուրջ անկայունությունը մտահոգիչ է, եւ Նիդեռլանդները պատրաստ է օգնել։ Ավելին, հոլանդացի նախարարն անկայունության հիմնական տարր է անվանել «Ռուսաստանի Դաշնությունից կախվածությունը», եւ Ամստերդամը պատրաստ է օգնել նվազեցնելու այն։
Նախարարը կառուցողական է համարել խաղաղության հասնելու Հայաստանի եւ Ադրբեջանի քայլերը։ Իր հերթին, Նիդեռլանդները պատրաստ է նպաստել Երեւանի եւ Անկարայի միջեւ երկխոսությանը, որը քննարկվել է նախօրեին Թուրքիայի ներկայացուցիչների հետ Վելդկամպի հանդիպման ժամանակ։ «Վստահ եմ, որ կողմերը հարաբերությունները կարգավորելու կամք ունեն»,- կարծում է նախարարը։
Նա հատուկ ուշադրություն է դարձրել «ռուսական ֆեյքերին», որոնք «կարող են ազդել նաեւ Հայաստանի վրա»։ Ըստ Վելդկամպի՝ այդ ֆեյքերը կարող են խանգարել Ուկրաինայի եւ այլ երկրների հետ Հայաստանի հարաբերություններին, ինչպես նաեւ «լարվածություն մտցնել Ադրբեջանի հետ հարաբերություններում»։
0Comments