Ռուսաստանը որոշել է ԱՄՆ-ում նոր դեսպանի թեկնածությունը, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի դեսպանին, կարող եմ ձեզ միանգամայն հստակ ասել. թեկնածու կա, բայց նրա ագրեմանը դեռ չի ստացվել»,- ասել է նա։
Ավելի վաղ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Մոսկվան կարծում է, որ ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանին ագրեման տրամադրելու հետ կապված իրավիճակի շուրջ ավելորդ աղմուկը հակաարդյունավետ է։
Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները ողջունել է Վաշինգտոնում ՌԴ դեսպանի պաշտոնում Մոսկվայի ներկայացրած թեկնածությունը։
«Կոմերսանտ» թերթը, վկայակոչելով աղբյուրների, գրել է, որ այս պաշտոնի ամենահավանական թեկնածուն արտաքին գործերի նախարարության հյուսիսամերիկյան դեպարտամենտի տնօրեն, Կանադայում նախկին դեսպան Ալեքսանդր Դարչիևն է։
ԱՄՆ-ում Ռուսաստանի նախկին դեսպան Անատոլի Անտոնովը պաշտոնը լքել էր անցյալ տարվա հոկտեմբերին՝ իր առաքելության ժամկետի ավարտի պատճառով։
0Comments