Այո՛, Բաքվի հետ քննարկում ենք միջազգային հարթակներում միմյանց դեմ վեճերից հրաժարվելու հարցը. Արարատ Միրզոյան (տեսանյութ)

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Մենք քննարկում ենք այնպիսի դրույթներ, ինչպիսիք են միջազգային հարթակներում միմյանց դեմ վեճերից հրաժարումը։ Այս մասին այսօր Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ Ադրբեջանի հետ քննարկվող հարցերի շրջանակին։

«Այո՛, մենք քննարկում ենք այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, օրինակ՝  միմյանց նկատմամբ միջազգային իրավական հարթակներում վեճերից, գանգատներից ու հայցերից հրաժարումը, և եթե համաձայնեցվի, ստորագրվի ու մտնի ուժի մեջ (Խաղաղության պայմանագիրը-խմբ․), այս և մնացած բոլոր կետերը ենթակա են պարտադիր կատարման»,- նշեց Միրզոյանը։