«Ռուսաստանի և, մասնավորապես, Մոսկվայի ու Մոսկվայի շրջանի վրա ուկրաինական զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի այսօրվա լայնածավալ հարձակումը հետ մղելու բոլոր նախապատրաստական միջոցառումները նախապես են իրականացվել»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Նախապատրաստական բնույթի բոլոր միջոցառումներն ու գործողությունները կատարվել են նախապես՝ շատ վաղօրոք։ Դա մեզ թույլ է տալիս ապահովել Մոսկվայի, Մոսկվայի շրջանի և շատ այլ շրջանների պաշտպանությունը»,- ասել է Պեսկովը լրագրողներին ճեպազրույցում։
0Comments