Ռուսական կողմը չի մեկնաբանում Սիրիայում ռուսական ավիաբազայում սիրիացի խաղաղ բնակչությանը պատսպարելու շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա այսպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարականներ է տվել սիրիացի խաղաղ բնակիչներին ռուսական ավիաբազայում պատսպարելու համար։
«Մենք բազաների վերաբերյալ ոչինչ չենք մեկնաբանում»,- ասել է Պեսկովը։
Նա ավելացրել է, որ Սիրիայում բռնության դրսեւորումն առաջ է բերում խոր մտահոգություն Ռուսաստանում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ այդ անհանգստությունը կա աշխարհի շատ երկրներում եւ միջազգային կազմակերպություններում, ներառյալ ՄԱԿ-ը։
Մինչ այդ «Осведомитель» թելեգրամ-ալիքը գրել էր, որ ռուս զինծառայողները Հմեյմիմի իրենց ավիաբազայում պատսպարել են Լաթաքիայի եւ Տարտուսի՝ հաշվեհարդարից փրկվող խաղաղ բնակիչներին։
0Comments