Ադրբեջանը հրաժարվել է ՌԴ-ին արտահանձնել Բաքվում ձերբակալված դատավոր Ելենա Խախալևային, որին ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրում է խարդախության համար և որի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, դատավարը ձերբակալվել էր հունվարին Բաքվի Հեյդար Ալիևի միջազգային օդանավականում:
Հունվարի 24-ին դատարանը նրան կալանավորել էր 40 օրով, սակայն բողոքը քննարկելուց հետո խափանման միջոցը փոխվել է։ Ռուսաստանի կողմից խարդախության մեղադրանքով հետախուզվող Խախալևան հանձնվել էր ոստիկանության հսկողությանը։
0Comments