Պակիստանում գրավված գնացքում գտնվող բոլոր պատանդներն ազատ են արձակվել։ Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները՝ հղում անելով Պակիստանի բանակի ներկայացուցչին։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ ազատ է արձակվել 346 պատանդ։
Պակիստանյան բանակի մասնակցությամբ գործողության ընթացքում զոհվել է 28 զինվոր, նրանցից 27-ը ծառայողական պարտականությունները կատարելիս չեն եղել, այլ գնացքում եղել են որպես ուղևորներ:
Բացի այդ, սպանվել է 30 ահաբեկիչ։
Ինչպես նշում է The Indian Express-ը, Բելուջիստան նահանգից (Պակիստանի հարավ-արևմուտք) դեպի հյուսիս ուղևորվող գնացքում ի սկզբանե եղել է մոտ 500 ուղևոր: Այն գրավել էր «Բելուջիստանի ազատագրման բանակ» խմբավորումը։ 50 մարդ էր սպանվել։ Դրանից հետո նրանք 48-ժամ էին տվել՝ սպառնալով սպանել բոլոր պատանդներին, եթե երկրի իշխանությունները չազատեն բելուջ քաղաքական ակտիվիստներին:
Բելուջները իրանախոս ժողովուրդ են, որոնց բնակության տարածքը բաժանված է Իրանի և Պակիստանի միջև։ Պակիստանում բելուջների ակտիվիստները հայտարարում են, որ կենտրոնական իշխանությունները, Բելուջիստանում գազ և այլ ռեսուրսներ արդյունահանելով, գավառին շատ քիչ եկամուտ են թողնում և արհեստականորեն խանգարում են դրա զարգացմանը։
0Comments