Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Պակիստանին 2020-ին Արցախի դեմ ագրեսիայում ցուցաբերած աջակցության համար

Մանրամասներ
Ադրբեջան Պակիստան

Ադրբեջանը, Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևի մակարդակով, շնորհակալություն է հայտնել Պակիստանին 2020 թվականին Արցախի դեմ ագրեսիայի հարցում ցուցաբերած աջակցության համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա այս աջակցությունն անվանել է «բարոյական»։

Ադրբեջանը, որը խոսում է Հայաստանի հետ խաղաղության իր ենթադրյալ պատրաստակամության մասին, շնորհակալություն է հայտնել Պակիստանին Հայաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունք ցուցաբերելու և նրա հետ դեռևս դիվանագիտական ​​հարաբերություններ չհաստատելու համար։